«2014 թ. մայիսի 14-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու գործով կալանավորված Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը, Դիլյամ Գարդաշխան օղլի Ասկերովը հայ փաստաբան ունեն:
Ադրբեջանցի դիվերսանտները հայ փաստաբան ունեն
«2014 թ. մայիսի 14-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու գործով կալանավորված Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը, Դիլյամ Գարդաշխան օղլի Ասկերովը հայ փաստաբան ունեն: Նա ԼՂՀ փաստաբան Արկադի Իսրայելյանն է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ հանդիպել է ադրբեջանցի դիվերսանտների հետ, սակայն նախաքննության գաղնիությունից ելնելով չցանկացավ հանդիպումից մանրամասներ ներկայացնել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էին ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման աշխատանքները:
Իդեպ, առաջնորդվելով Ժնևյան կոնվենցիայի դրույթներով` ԼՂՀ իշխանությունները միակողմանի կարգով պատրաստակամություն հայտնեցին հանձնել դիվերսիոն գործողությունների ընթացքում փոխհրաձգության ժամանակ սպանված Հ. Հասանովի դին»։ Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: