Artsakhpress

Մշակույթ

Ալեքսանդր Մյասնիկյանի (Մարտունի) հուշարձանը կանգնեցվել է Ստեփանակերտի իր անունը կրող փողոցում

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր Ստեփանակերտի Մարտունի փողոցում տեղի է ունեցել նշանավոր խորհրդային պետական-քաղաքական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի (Մարտունի) հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։

Ալեքսանդր Մյասնիկյանի (Մարտունի) հուշարձանը կանգնեցվել է Ստեփանակերտի իր անունը կրող փողոցում

Ալեքսանդր Մյասնիկյանի (Մարտունի) հուշարձանը կանգնեցվել է  Ստեփանակերտի  իր անունը կրող  փողոցում

Այսօր Ստեփանակերտի Մարտունի  փողոցում   տեղի է  ունեցել   խորհրդային նշանավոր  պետական-քաղաքական գործիչ Ալեքսանդր  Մյասնիկյանի (Մարտունի) հուշարձանի բացման  հանդիսավոր  արարողությունը։

«Արցախպրես»-ի  հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա  էին  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ  Արա Հարությունյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը, ԱԺ  պատգամավորներ,  կառավարության անդամներ, ինչպես  նաև  տոնի կապակցությամբ  Արցախ ժամանած Երևանի քաղաքապետ  Տարոն  Մարգարյանի  գլխավորած պատվիրակության անդամները։

  «Այսօր հիշարժան օր է մի քանի առումներով,- միջոցառման բացմանն ասաց Ստեփանակերտի քաղաքապետ  Սուրեն Գրիգորյանը։ -Այսօր  մենք նշում ենք, մեր  հարազատ   ու  հիասքանչ   մայրաքաղաքի՝  Ստեփանակերտի     օրը։  Այս  օրը  մեր  քաղաքի պատմության մեջ կմտնի ևս մեկ  կարևոր իրադարձությամբ՝ Խորհրդային Միության   ականավոր  կուսակցական, պետական ու ռազմական գործիչ, մտավորական ու  գրականագետ  Ալեքսանդր  Մյասնիկյանի (գրական կեղծանունը՝  Մարտունի)  հուշարձանի   բացման հանդիսավոր   արարողությամբ, այն անհատականության, ում անունն է կրում  նաև  այս  գողտրիկ փողոցը»։

  Հուշարձանի  բացման պատիվը տրվեց  քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին և   Արցախի կոմունիստական կուսակցության  նախագահ Հրանտ Մելքումյանին։

Միջոցառմանը շնորհավորանքի խոսքով հանդես եկան Հրանտ Մելքումյանը  և հուշարձանի   հեղինակ՝ անվանի քանդակագործ  Յուրի  Հովհաննիսյանը։ Փողոցի բնակիչների անունից  հուշարձանի համար խորին շնորհակալություն հայտնեց Մարտունի փողոցի հին բնակիչ Վարդան   Աբրահամյանը։  

 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search