Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի օդանավակայաններում ավելի քան 70 չվերթ է չեղյալ հայտարարվել, ևս 17-ը հետաձգվել է:
Մոսկվայի օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել ավելի քան 70 չվերթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երևանի ժամանակով 8:30-ի դրությամբ «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 6 և հետաձգվել 12 չվերթ, «Շերեմետևո»-ում չեղյալ է հայտարարվել 68 և 5 չվերթ հետաձգվել է: «Վնուկովո»-ում չեղյալ է հայտարարվել 1 չվերթ:
Հետաձգումների և չեղարկումների պատճառները չեն նշվում:
Ավելի վաղ «Աերոֆլոտ»-ը հայտնել է, որ «Շերեմետևո» օդանավակայանում անբարենպաստ եղանակային պայմանների կանխատեսման առնչությամբ չեղյալ է հայտարարում դեկտեմբերի 7-ին նախատեսված 45 չվերթ, դեկտեմբերի 8-ին նախատեսված 57 չվերթ, ինչպես նաև դեկտեմբերի 9-ին նախատեսված 26 չվերթ: