Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են ձեռքի եւ ավտոմատ նռնականետների անձնակազմերի դաշտային հավաքները, որոնց մասնակցում են ավելի քան 200 զինծառայողներ:
Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի նռնակաձիգների հավաքները
Անցկացվող դաշտային հավաքների առանձնահատկությունը բարձրլեռնային պայմաններում զինծառայողների հմտությունների կատարելագործումն Է՝ տարվա ձմեռային սեզոնում ուժեղ քամու, բարձրության եւ ջերմաստիճանային ռեժիմի ուղղումների կիրառմամբ, որը հասնում Է մինչեւ Ցելսուսի մինուս 20 աստիճան:
«Նռնակաձիգների դաշտային հավաքները կավարտվեն կրակային եւ մարտավարական-հատուկ պատրաստության նորմատիվների հանձնմամբ»,- նշվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: