Artsakhpress

Հասարակական

Ինչ են ցույց տվել հետազոտությունները. բացահայտել են Երևանից ժամանած մասնագետները

Այսօր ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորումում երեխաների մեկօրյա ընդունելություն, բուժզննում և խորհրդատվություն են կատարել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ժամանած՝ գաստրոէնտերոլոգիայի, նյարդաբանության, ռեանիմատոլոգիայի և ալերգոլոգիայի ուղղությամբ մասնագիտացած մի խումբ մանկաբույժներ:

Ինչ են ցույց տվել հետազոտությունները. բացահայտել են Երևանից ժամանած մասնագետները

Ինչ են ցույց տվել հետազոտությունները. բացահայտել են Երևանից ժամանած մասնագետները

Այսօր ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորումում երեխաների մեկօրյա ընդունելություն, բուժզննում և խորհրդատվություն են կատարել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ժամանած՝ գաստրոէնտերոլոգիայի, նյարդաբանության, ռեանիմատոլոգիայի և ալերգոլոգիայի ուղղությամբ մասնագիտացած մի խումբ մանկաբույժներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ալերգոլոգ Արսեն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ իրենց մեկօրյա այցը կապված է Ստեփանակերտի օրվա հետ։ Անդրադառնալով օրվա ընթացքում կատարած աշխատանքների հետազոտությունների արդյունքներին՝ ալերգոլոգը նշեց, որ երեխաների մոտ հիմնականում շնչառական բնույթի ալերգիաներ են նկատվել։ «Արցախի բնությունը բացի դրականից նաև բացասական հետևանքներ է ունենում բնակիչների համար։ Ալերգիկ հիվանդություններ ունեցող երեխաների շրջանում մեր հետազոտությունը ցույց է տվել, որ այդ խնդիրները կրում են ինչպես սեզոնային, այնպես էլ մշտական բնույթ»,-ասաց Ա. Գաբրիելյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է հետևողական ուշադրության կենտրոնում պահել հիվանդության ընթացքը, համապատասխան դեղամիջոցներ օգտագործել և առանց ինքնաբուժությամբ զբաղվելու անմիջապես դիմել բժշկի նման խնդիրներ նկատելու դեպքում: Ա. Գաբրիելյանի խոսքով, հատկապես շնչառական համակարգի հետ կապված խնդիրները կարող են հիվանդության բարդացման պատճառ հանդիսանալ։

Տեղում անցկացված հետազոտությունների արդյունքում իրականացվել է համապատասխան խորհրդատվություն՝ երեխաների ալերգիկ հիվանդությունները վերահսկողության տակ պահելու համար։

Խոսելով մանկական հիվանդանոցում նյարդաբանական հետազոտությունների համար ստեղծված պայմաններից՝ նյարդաբան Շուշան Ասատուրյանը նշեց, որ դրանք հնարավորություն են ընձեռում տեղում իրականացնելու հիվանդությունների մեծ մասի հետազոտությունն ու ախտորոշումը։ Մանկաբույժը նկատում է, որ հիվանդությունների տեսակներն ու քանակը գրեթե նույնն են ինչ Հայաստանում: Մասնավորապես տարածված են էպիլեպսիաները, աուտիզմը, մտավոր հետամնացությունն ու շարժողական խանգարումները, որոնք բացառապես ռեաբիլիտացիոն բուժում են պահանջում։

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքի վարիչ Հովսեփ Բդոյանը նշեց, որ մեկ տարի առաջ կատարած իր նախորդ այցելությունից հետո մեծ փոփոխություններ է նկատում Արցախի առողջապահական ոլորտում։ «Ես այստեղ տեսա արդեն կայացած մանկական գաստրոէնտերոլոգ, ինչը շատ ուրախալի է։ Կարող եմ ասել, որ կայացած մասնագետի և տեխնիկական հագեցվածության առկայությունը զարգացման մեծ հեռանկաներ են խոստանում»,- ասաց Հ. Բդոյանը՝ հավելելով, որ առաջիկա 1-2 տարվա ընթացքում համապատասխան բոլոր հետազոտությունների ու բուժումների համար Երևան մեկնելու փոխարեն՝ քաղաքացիները կբուժվեն տեղում։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search