ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-12-ը աշխատանքային այցով կմեկնի Ղրղզական Հանրապետություն սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտորդական առաքելությամբ:
Շարմազանովը մեկնում է Ղրղզստան՝ հանրաքվեի դիտորդական առաքելությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, այցի շրջանակներում ՀՀ ԱԺ փոխնախագահը կհանդիպի Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի եւ Ղրղզական Հանրապետության վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: