Brent ապրանքանիշի նավթի գինը 2015 թվականի հուլիսի 21-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է բարելի համար 57 դոլարը՝ արդյունահանման կրճատման մասին ՕՊԵԿ-ի (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) և կարտելի մեջ չմտնող երկրների կողմից համաձայնագրի ստորագրման ֆոնին:
Brent նավթի գինը 2015թ. հուլիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է բարելի համար 57 դոլարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին վկայում են աճուրդների տվյալները, գրում է gazeta.ru-ն:
Ընդ որում՝ WTI ապրանքանիշի նավթի գինը նույնպես լրջորեն աճել է՝ կտրուկ բարձրանալով բարելի համար 54 դոլարից:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՕՊԵԿ-ի անդամ և նավթ արդյունահանող այլ երկրներ, որոնք կազմակերպության անդամ չեն հանդիսանում, Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են կրճատել նավթի արդյունահանման ծավալները:
Կազմակերպության անդամ չհանդիսացող երկրները պայմանավորվել են նավթի արդյունահանման ծավալները կրճատել օրական ավելի քան 600.000 բարելով: