Մեքսիկայի սենատը երեքշաբթի ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործմանը։
Մեքսիկայի սենատը հավանություն է տվել մարիխուանայի օգտագործմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մարիխուանայի օգտագործումն օրինականացնելու մասով որոշումը հավանություն է ստացել 81 կողմ, 2 դեմ ձայնով»,– ասված է խորհրդարանի վերին պալատի Twitter–ի էջում։
Հիմա հարցը պետք է քննի պատգամավորների պալատը։
Սենատորների կողմից հավանություն ստացած նախաձեռնությունը նախատեսում է փոփոխություններ կատարել երկրի քրեա–դատավարական օրենսգրքում եւ առողջապահության մասին օրեքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն