Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին Մարտունու շրջանի Վարանդա գյուղում մասնակցել է զոհված ազատամարտիկների հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սահակյանը Վարանդա գյուղում մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին Մարտունու շրջանի Վարանդա գյուղում մասնակցել է զոհված ազատամարտիկների հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը Վարանդա բնակավայրի ազատագրման 22-րդ տարեդարձիկապակցությամբ եւ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերածանձնական խիզախության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականպարգեւներով պարգեւատրել է «Արաբո» ջոկատի մի խումբ ազատամարտիկների:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը կարեւորել է բնակավայրի ազատագրումը ռազմավարական տեսանկյունից, առանց որի անհնարին կլիներ ապահովել Մարտունու շրջանի անվտանգությունը:
Նախագահի խոսքով` այն, որ մեր զոհված քույրերի ու եղբայրների հիշատակին կառուցվել են բազում հուշարձաններ եւ Արցախում, եւ Հայաստանում, վկայում է, որ մեր ազգի նվիրյալները եւ նրանց հերոսությունը չեն մոռացվել, որ նրանք միշտ մեզ հետ են եւ շարունակում են հայրենասիրության ու անձնվիրության օրինակ լինել մատաղ սերնդի համար:
Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից: