Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 15-ին Բիշքեկում հանդիպում Է ունեցել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հետ:
Տիգրան Սարգսյանը Բիշքեկում հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ
Տիգրան Սարգսյանը նշել Է, որ 2016 թվականի արդյունքներով Ղրղզստանը Եվրասիական միությունում լավագույն տնտեսական դինամիկան Է արձանագրել կարեւոր այնպիսի ցուցանիշների գծով, ինչպիսիք են ՀՆԱ-ի աճի տեմպերը, ներդրումները հիմնական կապիտալում, շինարարական աշխատանքների ծավալը:
Կողմերն արծարծել են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի օրակարգի մի շարք հարցեր, նիստ, որը դեկտեմբերի 26-ին տեղի Է ունենալու Սանկտ Պետերբուրգում:
Հանդիպման ընթացքում նախագահ Աթամբաեւը եւ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ինտեգրացման խորացման համալիր միջոցառումներն ակտիվացնելու օգտին, որոնք նախեւառաջ վերաբերում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի խոչընդոտների վերացմանը: