Սեպտենբերի 29-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է լիբանանահայ երգիչ, հայրենասիրական երգերի կատարող, Գառնիկ Սարգսյանի համերգը:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է ամերիկահայ երգիչ Գառնիկ Սարգսյանի համերգը
Սեպտենբերի 29-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է լիբանանահայ երգիչ, հայրենասիրական երգերի կատարող, Գառնիկ Սարգսյանի համերգը:
«Արցախպրես»-ի (Զոհրաբ Ըռոքյան) հաղորդմամբ՝ չնայած հորդառատ անձրևին, համերգը կայացել է, և հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել սփյուռքահայ երգչի կատարումները:
Համերգին ներկա էին նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնական այլ անձինք, հյուրեր արտերկրից: Նշենք, որ Գառնիկ Սարգսյանի համերգը նախաձեռնել և կազմակերպել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Արցախի կենտրոնական կոմիտեն: