Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են:
Նավթի համաշխարհային գները նվազում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի փետրվարի ֆյուչերսները նվազել են 0.43%-ով՝ հասնելով մեկ բարելը 52.72 դոլարի:
Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները նվազել են 0.35%-ով եւ կազմել 54.86 դոլար՝ մեկ բարելի դիմաց։