Artsakhpress

Քաղաքական

ԿԸՀ-ն որոշել է թիվ 5 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական լրացուցիչ ընտրությունների անցկացման օրը

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննարկել է թիվ 5 ընտրատարածքում ԼՂՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններ նշանակելու և անցկացնելու հարցը:

ԿԸՀ-ն որոշել է թիվ 5 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական լրացուցիչ ընտրությունների անցկացման օրը

ԿԸՀ-ն որոշել է թիվ 5 ընտրատարածքում  ԱԺ  մեծամասնական լրացուցիչ ընտրությունների անցկացման օրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը նշել է, որ թիվ 5 ընտրատարածքից ընտրված ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի պատգամավորական լիազորությունները, ԼՂՀ ԱԺ ընթացիկ տարվա դեկտեմբերի 19-ի արձանագրության հիման վրա, դեկտեմբերի 16-ից դադարեցված է համարվում:

Նրա խոսքով, հաշվի առնելով օրենքի պահանջները, ԿԸՀ-ն պետք է որոշի նոր ընտրություն անցկացնելու օրն ու հաստատի այդ ընտրությունների կազմակերպման և անցկացման ծախսերի նախահաշիվը:

Քննարկման արդյունքում ԿԸՀ-ն այսօր որոշել է թիվ 5 ընտրատարածքում մեծամասնական լրացուցիչ ընտրությունների անցկացման օր նշանակել 2017 թվականի փետրվարի 20-ը:

Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԼՂՀ Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2016 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2017 թվականի հունվարի 6-ի ժամը 18:00-ն, իսկ գրանցումը կկատարվի 2017 թվականի հունվարի 6-16-ը:

Նիստի վերջում ԿԸՀ նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ առաջիկա ընտրությունների հետ կապված հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված բոլոր միջոցառումները սահմանված ժամկետներում և պատշած մակարդակով իրականացնելու նպատակով:

Նշենք, որ թիվ հինգ ընտրատարածքն ընդգրկում է Ասկերան, Ակնաղբյուր, Ավետարանոց, Դաշուշեն, Խնապատ, Մադաթաշեն, Մոշխմհատ, Նախիջևանիկ, Նորագյուղ, Ջրաղացներ, Սարդարաշեն, Սարուշեն, Սղնախ, Բերքաձոր, Իվանյան, Խաչմաչ, Խրամորթ, Հովսեփավան, Արմենակավան, Ներքին Սզնեք, Սառնաղբյուր, Ուղտասար, Փառուխ, Քռասնի, Կարմիր գյուղ, Մխիթարաշեն, Շոշ, Վարդաձոր, և Վերին Սզնեք համայնքները։


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search