Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է հեղինակային երգերի բարեգործական համերգ՝ «Դու մենակ չես» խորագրով

Ստեփանակերտի երիտասարդության պալատում կայացել է «Դու մենակ չես» խորագրով «Հեղինակային երգեր» ակումբի բարեգործական համերգը:

Ստեփանակերտում կայացել է հեղինակային երգերի բարեգործական համերգ՝ «Դու մենակ չես» խորագրով

Ստեփանակերտում կայացել  է հեղինակային երգերի բարեգործական համերգ՝ «Դու մենակ չես» խորագրով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Հեղինակային երգերի»    ակումբը  հանդես  գալով   «Դու մենակ չես» խորագրով   բարեգործական  համերգով,     ցանկացել   են  այս   նախաձեռնությունը  որոշիչ  մեկնակետ  դարձնել արցախցի   շվիահար 27-ամյա  Հակոբ Բաբայանի բուժման համար. նա   6 տարեկանում ռումբի պայթյունից վիրավորվել էր, իսկ երկու տարի անց՝ կորցրել տեսողությունը: Այժմ տեսողությունը վերականգնելու և լիարժեք կյանքին վերադառնալու նրա  միակ հույսը գերմանական Ֆրայբուրգի կլինիկայում  բուժվելն  է, որն  իրականացնելու  համար   անհրաժեշտ  է  շուրջ 20 հազար եվրո:

Համերգի ողջ հասույթը տրամադրվում  է   Հակոբ Բաբայանին՝  նրա    բուժման  ծախսերը  հոգալու  համար:

«Հեղինակային երգերի»  ակումբի    հիմնադիր և ղեկավար, երաժիշտ, կիթառահար, երգչուհի  Ջուլիետա Առուստամյանը

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  խոսելով  իր   գործունեության  մասին,   տեղեկացրել  է, որ  2013   թվականի մարտից  ինքն   աշխատել է «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում` որպես «Հեղինակային երգի» դասարանի ուսուցիչ։

««Միության անմիջական օժանդակությամբ 2014  թվականին  թողարկվել  է «Աղոթք»  ձայներիզը, որի մեջ պատերազմի ժամանակ և անմիջապես հետո ստեղծված  իմ  10 գործերն  են։  Ցավոք,  այսօր  այլևս չի  գործում  «Հեղինակային երգի»  դասարանը: 2016  թվականի  հուլիսի   1-ից  մենք     ելույթ  ենք  ունենում    որպես  առանձին   ակումբ, որտեղ ընդգրկված    է    15  հոգի:    Արդեն  ունենք  գրանցված  հաջողություններ.  մեր  ակումբի սաներից Մարիամ  Անդրեասյանը  մասնակցել  է  «Հուսո առագաստ»  հեղինակային երգի համահայկական փառատոնին    և   հայտնվել  լավագույն  տասնյակում»,-նշել  է   Ջ.  Առուստամյանը:

Համերգի ընթացքում կատարումներով հանդես   է  եկել   «Հեղինակային երգերի» ակումբը, որին  մասնակցել  է  նաև  Հակոբը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search