Դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց:
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղոդմամբ՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: