Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնը պաշտոնանկ է արել ՊՆ նախարար Անատոլի Շալարուին, որը կոչ էր անում անդամակցել ՆԱՏՕ-ին։
Մոլդովայի նոր նախագահն աշխատանքից ազատել է ՆԱՏՕ-ի կողմնակից պաշտպանության նախարարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մի քանի րոպե առաջ հրաման եմ ստորագրել պաշտպանության նախարարի պաշտոնից Շալարուին ազատելու մասին»,– գրել է Դոդոնը Facebook–ում։
Նախագահի խոսքով՝ նախարարի նախաձեռնությամբ է Հաղթանակի օրը Քինիշնևում դուրս է բերվել ամերիկյան ռազմական տեխնիկան, ինչը «կարելի է որակել որպես սադրանք»։ Մոլդովայի ղեկավարը նաև նշել է, որ Շալարուն պաշտպանության համակարգից հեռացրել է մի շարք աշխատակիցների՝ նրանց փոխաինելով մարդկանցով, որոնք կողմ են Ռումինիայի հետ միավորմանը։