Artsakhpress

Միջազգային

Քիսինջերը պետք է կանխի նոր սառը պատերազմը

Դոնալդ Թրամփը իր կողմն է գրավում արտաքին քաղաքականության ոլորտի ծանրաքաշին:

Քիսինջերը պետք է կանխի նոր սառը պատերազմը

Քիսինջերը պետք է կանխի նոր սառը պատերազմը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախկին արտգործնախարար առասպելական Հենրի Քիսինջերը պետք է ամբողջ աշխարհին բացատրի ԱՄՆ ապագա նախագահի արտաքին քաղաքական ծրագրերը, նաեւ այն, թե նա ինչ նկատի ուներ, երբ Twitter -ում ակնկարկում էր Ռուսաստանի հետ նոր միջուկային մրցավազքի մասին։ Պարբերականի տեղեկություններով, Քիսինջերը Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ծրագրի հեղինակն է համարվում, գրում է Bild –ը։

Քիսինջերը,- գրում է գերմանական տաբլոիդը,-կարող է միջնորդ դառնալ Մոսկվայի ու Վաշինգթոնի միջեւ։ Թրամփը մտադիր է մերձենալ Կրեմլի հետ։ Ըստ լուրերի, նախկին պետքարտուղարը արտասովոր սերտ կապեր ունի Կրեմլի առաջնորդի հետ»։

«Նոր սառը պատերազմի հնարավորությունը, նաեւ Թրամփի ու Չինաստանի միջեւ ներկա լարվածությունը, առավել արժեքավոր են դարձնում Քիսինջերի փորձառությունը»,- նկատում են հոդվածագրերը։

«Հենրի Քիսինջերը,- ասվում է հրապարակման մեջ,- Պուտինի հետ ծանոթացել է Բեռլինյան պատի քանդվելլուց հետո։ Ասում են, իբրեւ այն ժամանակ Քիսինջերը երիտասարդ ռուսին հարցրել էր նրա մասնագիտության մասին։ «Ես աշխատել եմ հատուկ ծառայություններում»,-  պատասխանել է ԿԳԲ-ի նախկին աշխատակիցը։ Պուտինի կենսագրության մեջ գրված է, որ դրան Քիսինջերը պատասխանել է «Բոլոր կարգին մարդիկ սկսել են հատուկ ծառայություններից։ Ես նույնպես»։

«Քիսինջերը համարում է, որ Ռուսաստանի հետ հաշտեցումը ճիշտ քայլ է, որը կօգնի   հակակշիռ ստեղծել Չինաստանի աճող ռազմական հզորությանը։ Ամերիկայի ու Ռուաստանի միջեւ հավասարակշռությունը կամրապնդի կայունությունն աշխարհում»,- գրում են հոդվածագրերը։

«Որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ Թրամփը մտադիր է Քիսինջերի խորհուրդով չեղարկել հակառուսաստանյան պատժամիջոցները,- գրում է պարբերականը,- Ասւոմ են, թե  նա նաեւ Թրամփին խորհուրդ է տվել ընդունել Ռուսաստանի գերազանցությունը նախկին խորհրդային երկրներում։ Այլ կերպ ասած՝ ԱՄՆ կարող է ընդունել ռուսական քաղաքական ազդեցությունը Լեհաստանից ու Բալթյան երկրներից մինչեւ Իրան, Աֆղանստան ու Չինաստան ընկած տարածքում»։

Ինչ վերաբերում է Ուկրաինային՝ ապա այստեղ կարող է քաղաքական ու տնտեսական զարգացման հարցերով ծրագիր մշակվել։ Դրա էությունն այն է, որ Ռուսաստանը երաշխավորում է անվտանգությունը Ուկրաինայի արեւելքում, աստիճանաբար հեռանալով այնտեղից։ Ի պատասխան՝ Արեւմուտքը այլեւս չի բարձրացնում Ղրիմի հարցը։

«Այն մասին, թե որքանով սերտ է Պուտինը կապված Թրամփի հետ, վկայում է եւս մեկ հատված հատուկ ծառայությունների համար պատրաստված փաստաթղթից, այնտեղ ասվում է, որ նախագահ Պուտինը կարող էր ցանկացած պահի կապվել Թրամփի հետ»,- փոխանցում է պարբերականը։

Հոլանդական Cicero Foundation վերլուծական հիմնադրամի Ռուսաստանի հարցերով մասնագետ  Մարսել Վան Հերպենն այսպես է բացատրում Քիսինջերի մոտիվացիան․  «Նա իրատես է։ Նրա համար ավելի կարեւոր է միջազգային հավասարակշռությունը, այլ ոչ թե մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը»։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search