Իրաքյան բանակի ստորաբաժանումներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել են Մոսուլ քաղաքի մեծ մասը:
Իրաքյան բանակն ազատագրել է Մոսուլի մեծ մասը. Իրաքի արտգործնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ Ջաաֆարին:
Նախարարի խոսքով` ահաբեկիչներից ազատագրվել են նաև Նայնավա նահանգում գտնվող քաղաքի մոտակա տարածքները:
«Սա 56 շրջաններից 40-ն է: Մեկնարկում է մնացած 16 շրջանների ազատագրման գործողությունը»,- հավելել է նա:
Մոսուլի համար պայքարը սկսվել է հոկտեմբերի 17-ին։ Իրաքյան բանակին օդից օգնում է ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան։