Թեհրանի համալսարանում տեղի Է ունենում այաթոլլա Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին հրաժեշտ տալու արարողությունը, որը վախճանվել Է հունվարի 8-ին:
Թեհրանի համալսարանում հրաժեշտ են տալիս Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանիին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իրանի ազդեցիկ քաղաքական գործչին վերջին հարգանքը մատուցելու են եկել հարյուր հազարավոր մարդիկ, ոչ միայն երկրի մայրաքաղաքի բուհի տարածքը, այլեւ հարակից փողոցները լի են մարդկանցով: Իրանի հեռուստատեսությունը վարում Է արարողության ուղիղ հեռարձակումը: Հոգեհանգստյան կարգ կմատուցի պետության ղեկավար եւ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: