ԱՄՆ արդրադատության նախարարությունը տեղեկություն է տարածել Անգլիական հայտնի ավտոարտադրող «Ռոլս Ռոյս» ընկերության կողմից արտասահմանյան մի շարք երկրների պետական պաշտոնյաներին կաշառելու վերաբերյալ, որոնց մեջ են նաև ադրբեջանական պաշտոնյաները:
Ադրբեջանի կառավարության հետ կապված նոր կոռուպցիոն սկանդալ է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
ԱՄՆ արդարադատության նախարարության տարածած տեղեկության համաձայն` «Ռոլս Ռոյս»-ը պաշտոնյաներին կաշառել է պետության կողմից հայտարարված առևտրային մրցույթները հաղթելու նպատակով:
Ադրբեջանում «Ռոլս Ռոյս»-ի պաշտոնական ներկայացուցիչ Rolls-Royce Motor Cars Baku ավտոսրահի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2014 թվականին: