Artsakhpress

Հասարակական

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 12-ամյա Վաղարշակի հիշատակին հուշակոթող է կանգնեցվել

Այսօր ԼՂՀ Մարտունու շրջանի Ներքին Ճարտարի միջնակարգ դպրոցի բակում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի ու ցայտաղբյուրի բացման արարողություն:

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 12-ամյա Վաղարշակի հիշատակին հուշակոթող է կանգնեցվել

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 12-ամյա Վաղարշակի հիշատակին հուշակոթող է կանգնեցվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ներքին Ճարտարի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, Վաղարշակ Գրիգորյանի դասղեկ Վարդուհի Աղաբեկյանը նշել է, որ այսօր՝ իր աշակերտի ծննդյան օրը, հարազատ դպրոցի բակում հավաքվել են նրա սիրելի ուուցիչները, դասընկերները, հարազատները:

«Վաղարշակն ուսումնառության վեց տարիներն էլ ավարտել է գերազանց գնահատականներով: Նա շատ խելացի, ընկերասեր, ազնիվ, պարտաճանաչ երեխա էր: Մասնակցում էր տարբեր մրցույթների: Աշակերտս մի բան անելուց կամ ասելուց առաջ լավ կշռադատում էր, որ չսխալվեր, չափսոսար հետո»,-բնութագրել է Վաղարշակի դասղեկը:

Խաչքար-հուշակոթողի հեղինակը Վարազդատ Համբարձումյանն է, իսկ հովանավորը՝ արմատներով ճարտարցի Կարո Ասրումյանը, ով ապրում է Ռուսաստանի Դաշնությունում:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Մարտունու շրջանի Ներքի Ճարտար բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի կողմից ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով դպրոցի բակում թշնամու ագրեսիայի զոհ է դարձել 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, նրա հարազատ եղբայրը՝ 11-ամյա Գևորգ Գրիգորյանը ու ևս մեկ դպրոցական՝ 12-ամյա Վարդան Անդրեասյանը վիրավորվել էին:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Search