ԵՏՄ-ում Հայաստանի երկրի խնդիրն է՝ համառորեն աշխատել, մասնավորապես, գյուղմթերքի արտահանման ուղղությամբ:
ՀՀ վարչապետ. ԵՏՄ-ի տրամաբանությունը մեզ համար հասկանալի է եւ պրագմատիկ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «МИР24»-ին տված բացառիկ հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ մեկնաբանելով տեսությունն այն մասին, որ Հայաստանը, թերեւս, միակ երկիրն է, որը լրջորեն շահել է ԵՏՄ-ին անդամակցությունից եւ հաջողության հասել գյուղատնտեսության ոլորտում:
«ԵՏՄ-ի տրամաբանությունը մեզ համար հասկանալի է ու պրագմատիկ: Մենք հնգյակի ակումբի անդամ ենք դառնում, որը մեծ՝ 180 միլիոնանոց շուկա է միավորում: Մենք ուզում ենք այդ ոլորտում ջանասիրաբար աշխատել»,- հայտարարել է Կարապետյանը:
Հարցին, թե ինչպիսին է լինելու հետագա գործընկերությունը ոչ միայն ԵՏՄ-ի, այլեւ ԱՊՀ-ի շրջանակում, վարչապետը պատասխանել է. «Ես սրան այսպես եմ վերաբերվում. ցանկացած հարթակ, որը կարող է ակումբի անդամներին կամ հարթակի մասնակիցներին թույլ տալ պայմանավորվել եւ ինչ-որ հարց լուծել իրենց երկրների համար, հարկավոր է օգտագործել: Մենք այդ հարթակը նույնպես կօգտագործենք»: