ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում Է քայքայել Եվրամիությունը:
Շուլցը Թրամփին մեղադրել Է Եվրամիությունը պառակտելու մտադրության մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս կարծիքը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը, որը կանցլերի պաշտոնին Է հավակնում առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
«Ակներեւ Է, որ առկա Է Եվրամիությունը պառակտելու ցանկություն»,-ասել Է նա, նշելով, որ Թրամփը, լինելով դեռ ընտրված նախագահ, առաջիններից մեկը ԱՄՆ հրավիրեց ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու քարոզարշավի ղեկավար Նայջել Ֆարաջին: «Մեզ համար դա նշանակում Է, որ խոշորագույն ներքին շուկան պետք Է տրոհվի»,-պարզաբանել Է Շուլցը: Նրա խոսքով՝ նման քաղաքականությունը «գրոհ Է Եվրոպայի վրա» եւ չի համապատասխանում Գերմանիայի կառավարության շահերին:
«Մենք պահանջում ենք, որ մեր արժեքները եւ հարաբերություններում մեր դերը հարգվեն»,-հավելել Է նա:
61-ամա Շուլցը Անգելա Մերկելի գլխավոր մրցակիցը կդառնա Բունդեսթագի ընտրություններում, որոնք նշանակված են սեպտեմբերի 24-ին հաղորդել Է ՏԱՍՍ-ը: