Գիշերը Փարիզում մարել են Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի հիշատակ Քվեբեկի մզկիթում կատարված ահաբեկչության զոհերի և ի նշան տուժածների հետ զորակցության։
Էյֆելյան աշտարակի լույսերը մարել են՝ ի հիշատակ Քվեբեկի ահաբեկչության զոհերի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 31, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Journal de Montreal-ը։
Հաղորդվում է նաև, որ գիշերը մի քանի տասնյակ կանադացի ուսանողներ հավաքվել էին Փարիզում Քվեբեկի հրապարակում՝ հարգելու ահաբեկչության զոհերի հիշատակը։
«Այսօր կեսգիշերին ես կմարեմ իմ լույսները՝ իմ աջակցությունը հայտնելու բոլոր քվեբեկցիներին և կանադացիներին»,-ավելի վաղ գրառում էր կատարվել Twitter-ում Ֆրանսիայի խորհրդանիշի պաշտոնական միկրոբլոգում։