ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հրաժարվել է առաջադրվել Հարավային Կորեայի նախագահի թեկնածու:
Բան Կի Մունը չի առաջադրվի Հարավային Կորեայի նախագահի թեկնածու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա Նյու Յորքից վերադարձել է անցյալ ամիս՝ ավարտելով իր 10-ամյա ծառայությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Հարավային Կորեայում շատերը նրան նախագահի պոտենցիալ թեկնածու էին համարում, եթե նախագահական արտահերթ ընտրություններ անցկացվեին, հայտնում է «Ռեյնհափ»-ը:
«Ես թողնում եմ իմ անկեղծ ցանկությունը իմ ղեկավարությամբ հասնելու քաղաքականության մեջ փոփոխությունների եւ համախնբելու երկիրը»,- ասել է նա Սեուլում կայացած մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, որ կոռուպցիոն խոշոր սկանդալի հետեւանքով դեկտեմբերին նախագահ Փակ Կըն Հեի իմփիչմենթ է հայտարարվել: Բան Կի Մունն ակնարկել էր, որ պատրաստ է ջանքեր ներդնել հանուն երկրի բարօրության, չնայած ՄԱԿ-ի բանաձեւերից մեկով նախկին գլխավոր քարտուղարներին խորհուրդ չի տրվում հրաժարականից անմիջապես տետո պետական պաշտոններ զբաղեցնել: