Այս տարում ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարների առաջին գագաթնաժողովը կանցկացվի ուրբաթ՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում։ Ներկայում ԵՄ խորհրդում նախագահում է Մալթան:
Այսօր Մալթայում ԵՄ առաջնորդները կքննարկեն միգրացիոն ճգնաժամն ու միության ապագան՝ առանց Լոնդոնի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: TASS գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումը կկրի ոչ պաշտոնական բնույթ, քանի որ դրա գումարման կոչ էր արել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը դեռևս 2016 թվականի սեպտեմբերին՝ կապված միությունը լքելու Մեծ Բրիտանիայի որոշման հետ։
Գագաթնաժողովի օրվա առաջին կեսին ԵՄ բոլոր՝ 28 երկրների առաջնորդները կքննարկեն միգրացիոն ճգնաժամը, որը շարունակում է մնալ միության գլխավոր խնդիրներից մեկը։ Հանդիպման երկրորդ մասը կանցկացվի առանց Լոնդոնի. 27 երկրների առաջնորդները կանցկացնեն քննարկում ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո միության ապագայի հարցով։