Artsakhpress

Ռազմական

Մարտակերտում տեղի ունեցավ նորակոչիկների երդման արարողություն

Մարտակերտի «Փառք ազատամարտիկներին» հուշահամալիրում 180 նորակոչիկ զինվորներ հանդիսավոր երդում տվեցին զորամասի հրամանատարության, իրենց ծնողների եւ հարազատների ներկայությամբ՝ լինել հայրենիքի պարտաճանաչ ու նվիրյալ զինվորներ, անառիկ պահել Հայոց երկրի սահմանները թշնամու ամեն մի ոտնձգությունից:

Մարտակերտում տեղի ունեցավ նորակոչիկների երդման արարողություն

Մարտակերտում տեղի ունեցավ նորակոչիկների երդման արարողություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորակոչիկների երդման արարողությանը մասնակցում էին զորամիավորման հրամանատար գնդապետ Արթուր Հարությունյանը, զորամասի հրամանատար գնդապետ Սամվել Գրիգորյանը, զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը, Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու եւ տարածքի համայնքների հոգեւոր հովիվ Տեր-Բարսեղ քահանա Անդրյանը, Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը, Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը, զորամասի սպաներ ու կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ ու հարազատներ:
Երդման հանդիսավոր արարողությունը բացեց զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը: Ապա զինվորական երդում տվող նորակոչիկներին ողջույնի խոսքով դիմեց զորամասի հրամանատար, գնդապետ Սամվել Գրիգորյանը: «Սիրելի զինվորներ, այսօր թե ձեր, թե բոլորիս կյանքում հերթական հիշարժան օրն է, հանդիսավոր երդման օրը: Դուք արդեն այս երդմամբ համալրում եք փառքի ճանապարհ անցած մի զորամասի շարքերը, որն իր հիմնադրման օրվանից մինչ այժմ, անցնելով ծանր մարտերի ու փորձությունների միջով, չի տեսել ոչ մի պարտություն եւ միշտ անսասան կանգնած է եղել հայրենի հողի սահմանների պաշտպանության դիրքերում: Ապրիլյան քառօրյա պատերազմը մեկ անգամ եւս ցույց տվեց, թե մեր զորամասը որքան վճռական ու հաստատակամ է կանգնած հայրենիքի պաշտպանության դիրքերում, թե ինչպես է նա կարողանում մաքառել մինչեւ վերջ եւ պարտության մատնել մեր անդորրը խախտած թշնամուն: Այդ մարտերի ընթացքում էր, որ մեր հերոս զինվորներ Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը եւ Քյարամ Սլոյանը թիվ 116 մարտական դիրքում հերոսամարտով կանգնեցրին թշնամուն՝ մարտնչելով մինչեւ արյան վերջին կաթիլը, եւս մի հերոսական էջ ավելացնելով մեր գոյապայքարի պատմության մեջ: Հերոսներին օգնության հասած մեր գնդի խիզախ տղաները կարողացան ջախջախել ու ետ շպրտել թշնամուն՝ ապահովելով մեր հետագա հաղթանակն ու խաղաղությունը: Համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի հիշողության մեջ միշտ վառ է մնալու ձեր ծառայության յուրաքանչյուր օրն ու ժամը, քանզի ձեզ սպասում է բովանդակալից  ծառայություն, անձնական օրինակով հայրենիքին նվիրվելու, ձեր ավագ ընկերների փառավոր գործերը շարունակելու բացառիկ հնարավորություն: Կարող եմ վստահաբար ասել նաեւ, որ արժանապատիվ սերունդ է մտնում բանակային կյանք, եւ այդ սերունդը քաջաբար տեր է կանգնելու մեր բոլոր նվաճումներին, մեր բանակի հզորացմանն ու առաջընթացին: Շնորհավորում եմ ձեզ զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ, ցանկանում նորանոր հաջողություններ անձնական կյանքում եւ զինվորական ծառայության մեջ: Եղեք մեր հաղթանակները կռած հերոսների արժանի հետնորդները»-ասաց  զորամասի հրամանատարը: 
Ապա զորամասի նորակոչիկները մեկառմեկ ընթերցեցին զինվորական երդման տեքստը: Մարտակերտի «Փառք ազատամարտիկներին» հուշահամալիրը շրջապատած ծնողներն ու հարազատները, ովքեր ժամանել էին Հայաստանի ամենահեռու կամ մոտիկ մարզերից ու Արցախից, ուշիուշով, առանձնակի հուզմունքով էին հետեւում իրենց զավակների երդման արարողությանը, արդեն զինվոր դարձած տղաների խրոխտ, զինավառ շարքերին: Զինվորական երդում տված զինծառայողների շատ ծնողներ ու հարազատներ  Մարտակերտի հրապարակում հանդիպել էին որպես հին ծանոթներ կամ հայրենակիցներ: Ոմանք առաջին անգամ էին հանդիպում միմյանց՝ փոխանակելով շնորհավորանքի ջերմ խոսքեր:
 «Եկել ենք Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղից՝ ներկա գտնվելու մեր  ընկերոջ՝ Այգուտ գյուղի բնակիչ Սերգեյ Բաղրամյանի որդու՝ Արամայիս Բաղրամյանի երդման արարողությանը: Արամայիսի ծնողները բռնագաղթված են պատմական Չարդախլուից եւ մարշալ Հովհաննես Բաղրամյանի ազգակիցներն են: Եկել ենք, որ սրտանց աջակցենք, քաջալերենք ու շնորհավորենք մեր ընկերոջ ընտանիքին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին Շաքար եւ Աղուն Դանիելյան ամուսինները: 
«Երդման համար շարված մեր զինվորների խրոխտ տեսքը, հպարտ կեցվածը, բարձր տրամադրությունը մեզ առանձնակի են ոգեւորում: Մենք մեր հերթին քաջալերելու ենք մեր զավակներին, ծառայության ողջ ընթացքում լինելու ենք ուշադիր, անելու ենք հնարավորը, որ նրանք լինեն կարգապահ ու պարտաճանաչ զինվոր: Մենք մեզ զգում ենք մեր միասնական հայրենիքում եւ հպարտ ենք, որ մեր զավակները կանգնում են հայրենիքի պաշտպանության դիրքերում, ճիշտ այնտեղ, որտեղից սկսվում են Հայոց սահմանները»,-նշեց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Արմեն Ալեյանը: 
Մարտակերտի 5-րդ պաշտպանական զորամասի անցած փառքի ճանապարհը ներկայացրեց զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը: 
Առանձնակի բարձր էր նաեւ երդում տված զինվորների տրամադրությունը, ովքեր երդման հանդիսավոր արարողությունից հետո մի քանի ժամ շարունակ անցկացրին  իրենց ծնողների ու հարազատների հետ՝ հացի սեղանների շուրջ առնելով իրենց բաժանման կարոտը: 
«Արդեն լրանում է իմ ծառայության մեկ ամիսը: Օրերս անցնում են հետաքրքիր, պարապմունքներն այնքան հագեցած են, որ ժամերն արագ են անցնում: Հրամանատարները շատ ուշադիր են մեր հանդեպ, մեզ լավ կերակրում են, սովորեցնում, վարժեցնում: Դարձել ենք մեկ ընտանիք: Կդաստիարակվենք որպես իսկական տղամարդիկ, մեր հայրենիքին ու բանակին արժանի զինվորներ՝ պահելով այսօրվա տված երդումը»-ասաց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից այս տարվա հունվարի 9-ին զորակոչված Սեւակ Խլղաթյանը:
Խոսրով Խլղաթյան

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search