Մարտի վերջերին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Մոսկվա կատարելիք այցի ընթացքում կքննարկվեն նաեւ Սիրիայի ճգնաժամի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը:
Պուտինը եւ Ռոհանին կքննարկեն ղարաբաղյան խնդիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Իրանում ՌԴ դեսպան Լեւան Ջաղարյանը:
«Ռոհանիի այցը ծրագրվում է մարտի վերջին օրերին: Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում կքննարկվեն քաղաքական եւ առեւտրատնտեսական ոլորտներում երկկողմանի հարաբերությունների հիմնական հարցերը: Դրանից զատ, անկասկած ուշադրության կենտրոնում կլինի տարածաշրջանային օրակարգի ավելի սուր հարցերի շուրջ փոխգործակցությունը, ինչպես՝ Աֆղանստանի իրավիճակը, կասպյան խնդիրը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- հայտարարել է դեսպանը: