Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն դադարեցրել է իր աշխատանքը Աֆղանստանում զինյալների գրոհի արդյունքում 6 աշխատակցի մահվան պատճառով:
Կարմիր Խաչը դադարեցրել է աշխատանքը Աֆղանստանում իր 6 աշխատակիցների մահվանից հետո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին ասել է կազմակերպության օպերատիվ գործունեության տնօրեն Դոմինիկ Շթիլհարթը, հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքերով նախ պետք է հասկանալ կատարվածի պատճառները:
Ավելի վաղ ասվել է, որ Աֆղանստանի հյուսիսում գտնվող Ջաուզգան շրջանում զոհվել են Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի 6 աշխատակիցներ: