Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը չի աջակցել ԵՄ անդամակցության երկրորդ հանրաքվե անցկացնելու առաջարկությանը:
Բրիտանիայի Համայնքների պալատը մերժել է երկրորդ Brexit անցկացնելու առաջարկությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ առաջարկությանը կողմ են քվեարկել պալատի 33 անդամ, դեմ` 340-ը, հայտնում է RIA Novosti-ն:
Մինչև Brexit-ի վերջնական քվեարկության հասնելը, սպասվում է քվեարկել ուղղումների 9 փաթեթների համար, որոնցից 5-ը ներկա պահին մերժված են: Փաստաթղթի վերջնական` երրորդ ընթերցումը տեղի կունենա չորեքշաբթի: Խորհրդարանականները երկրորդ ընթերցման ժամանակ աջակցել են փետրվարի 1-ի օրինագծին:
Կառավարությունը հույս ունի ԵՄ-ից դուրս գալու գործընթացը պաշտոնապես սկսել մարտի վերջից ոչ ուշ: Այդպիսով՝ Մեծ Բրիտանիան պետք է Եվրամիությունից դուրս գա 2019 թվականի գարնանը: