Իրանը երբեք չի միջամտել եւ չի միջամտի այլ երկրների ներքին գործերին։
Իրանը երբեք չի միջամտել եւ չի միջամտի այլ երկրների ներքին գործերին. Ռոհանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով Թեհրանում օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների առաջ, փոխանցում է ԻՐՆԱ–ն։
Նա նշել է, որ Իրանի ռազմական հզորությունը բացառապես պաշտպանական բնույթ է կրում։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ներխուժել ուրիշ երկիր եւ մտադիր չէ հարձակվել։ Մեր զենքը պաշտպանական բնույթ է կրում եւ նման պայմաններում չի կարելի որոշ երկրների թույլ տալ խաթարել տարածաշրջանում խաղաղությունը»,– ասել է Ռոհանին։