Լատվիան կարևորումն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը` համաձայն միջազգային իրավունքի:
Լատվիան կարևորում է միջազգային իրավունքի հիման վրա ԼՂ խնդրի կարգավորումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման հայտարարությամբ ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում հանդես է եկել Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչսը:
«Լատվիան կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասել է Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Էդգար Ռինկևիչսը փետրվարի 11-14-ը պաշտոնական այցով կգտնվի Ադրբեջանում: