ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ն, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածը և Տավուշի մարզի ավտոճանապարհները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Սյունիքի, Արմավիրի մարզերում, Տավուշի մարզում, բացի Նոյեմբերյան քաղաքից, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Կոտայքի մարզի Աբովյան, Արագածոտնի մարզի Թալին, Արագած, Աշտարակ քաղաքներում ձյուն է տեղում:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է, իսկ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում՝ բուք:
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը:
ԼՂՀ-ում ձյուն է տեղում: