Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի հունիսի 5-17-ը նորվեգական Ստավանգերում կայանալիք մրցաշարին, որին, որպես առաջին համար, հայտավորված է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը։
Արոնյանը կմասնակցի Ստավանգերի մրցաշարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցաշարին, բացի Արոնյանից ու Կառլսենից, կմասնակցեն նաև Սերգեյ Կարյակինը, Վլադիմիր Կրամնիկը, Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Վիշվանաթան Անանդը և Անիշ Գիրին։