Համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածին-Վաղարշապատը 2699 տարեկան է: Արդեն 6-րդ տարին է, ինչ Էջմիածնի քաղաքապետի որոշմամբ` հոկտեմբերի 8-ին մեծ տոնակատարությամբ նշվում է քաղաքի օրը: Տոնական միջոցառումները մեկնարկում են հոկտեմբերի 6-ին` հիմք ընդունելով 405 թվականին տառերի մուտքն Էջմիածին ու այդ առթիվ եռօրյա տոնակատարություն անցկացնելը:
Էջմիածինն այսօր տոնում է քաղաքի 2699-րդ ամյակը
Համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածին-Վաղարշապատը 2699 տարեկան է: Արդեն 6-րդ տարին է, ինչ Էջմիածնի քաղաքապետի որոշմամբ` հոկտեմբերի 8-ին մեծ տոնակատարությամբ նշվում է քաղաքի օրը: Տոնական միջոցառումները մեկնարկում են հոկտեմբերի 6-ին` հիմք ընդունելով 405 թվականին տառերի մուտքն Էջմիածին ու այդ առթիվ եռօրյա տոնակատարություն անցկացնելը:
Հոկտեմբերի 8-ի տոնական միջոցառումները մեկնարկում են քայլերթով, որը սկիզբ է առնում Սուրբ Հռիփսիմե եկեղեցու դիմացից` շարժվելով դեպի Կոմիտասի անվան հրապարակ:
Քայլերթին մասնակցում է քաղաքի ողջ ակտիվը` աշակերտներից մինչև վետերաններ:
Օրվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են տարբեր միջոցառումները, որոնք իրենց տրամաբանական ավարտն են ստանում հրապարակում անցկացվող համերգային ծրագրով: Էջմիածին-Վաղարշապատը քաղաքի բնակիչներին ու հյուրերին այս տարի դիմավորում է «Տարին քեզ համար ակնթարթ է, հազարամյա քաղաք» խորագրով:Վաղարշապատ-Էջմիածինը Հայաստանի մեծությամբ 4-րդ քաղաքն է։ Մինչ Վաղարշապատ կոչվելը քաղաքն անվանվել է Վարդգեսավան, իսկ դրանից առաջ Արտիմեդ։ Միջին դարերում, մասնավորապես, միջնադարում Վաղարշապատը մերթընդմերթ կոչվել է նաև Էջմիածին, որը համանուն վանքի անունն է։ 1945 թվականին քաղաքը վերանվանվել է Էջմիածին և այդ անուն է կրել մինչև 1992 թվականը, երբ նորից վերանվանվել է Վաղարշապատ։
Վաղարշապատի (Էջմիածնի) տարածքում կա վեց եկեղեցի, քաղաքն ունի սեփական դրոշն ու զինանշանը: Քաղաքում առկա է 14 հանրակրթական դպրոց, որոնցում սովորում են 10 հազարից ավելի աշակերտներ:
Գործում են 8 մանկապարտեզ, 1 մարզադպրոց, որտեղ կան ֆուտբոլի, ծանրամարտի, ըմբշամարտի, շախմատի, գիմնաստիկայի, բասկետբոլի և վոլեյբոլի խմբեր, որոնք տարբեր առաջնություններին մասնակցում են իրենց հավաքական կազմերով:Քաղաքն ունի 2 երաժշտական դպրոց, գեղանկարչական դպրոց, 5 թանգարան, 2 մշակույթի տուն, 7 գրադարան, պետական քոլեջ և «Գրիգոր Լուսավորիչ» համալսարան: Էջմիածնի Մայր աթոռին կից գործում է Գևորգյան ճեմարանը: Էջմիածնի կենտրոնում գտնվող այգում մշտավառ կրակ կա` «Անմար կրակը»` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: