Թուրքիայում մահացել է պոլսահայ մտավորական, Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Մուրադ Բիբերօղլուն:
Մահացել է Ստամբուլի հայկական «ՀայԹերթ» պարբերականի հիմնադիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Ստամբուլի «Լույս» թուրքալեզու պարբերականը:
Բիբերօղլուն վերջին մի քանի տասնամյակում ձեռնամուխ է եղել Հայոց ցեղասպանության, հայկական պատմության ու մշակույթի, ինչպես նաև Օսմանյան շրջանում հայերի թողած մեծ ժառանգության մասին բազմաթիվ հոդվածների և տարբեր նախագծերի աջակցմանն ու թուրքերենով հրապարակմանը: