Artsakhpress

Հասարակական

Ի՞նչ խորհուրդ ունի գիրք նվիրելու օրը. պարզաբանում են քաղաքացիները

Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է. այդ օրը Հայաստանում և Արցախում նշվում է որպես գիրք նվիրելու օր:

Ի՞նչ խորհուրդ ունի գիրք նվիրելու օրը. պարզաբանում են քաղաքացիները

Ի՞նչ խորհուրդ ունի գիրք նվիրելու օրը. պարզաբանում են քաղաքացիները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քաղաքացիներից փորձել ենք պարզել թե ի՞նչ խորհուրդ ունի գիրք նվիրելու օրը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Հրանտ Ալեքսանյանն ասել է, որ հրաշալի տոն է գիրք նվիրելու օրը: «Մենք՝ հայերս, պիտի ընկալենք, որ մեր մշակութային արժեքներն ու հոգևոր հարստությունը մնայուն արժեքներ են: Պետք է մշտապես առիթներ և հնարավորություն ունենանք՝ գրքի արժեքն իմանալու և գնահատելու համար. հայ ժողովուրդը դարեր շարունակ պաշտել է գիրն ու գրականությունը և պատահական չէ, որ այդ պաշտամունքը տոնի է վերածել,-ասել է Հ. Ալեքսանյանը և ավելացրել,- այսօր ընթերցողները, կարծես թե, ավելի շատ նախընտրում են էլեկտրոնային ընթերցումները. ես դա էլ նորմալ եմ համարում: Գիրքն իր տպագիր տեսակի մեջ իսկապես այն լավագույն տարբերակներից մեկն է, որ առավելագույնս հարմարավետ է տեղեկություն ստանալու համար: Ես ինքս էլ եմ ընթերցում էլեկտրոնային գրականություն: Այսօրվա ընթերցողը գիրք կարդալու ավելի ժամանակակից հնարավորություններից է օգտվում: Անշուշտ, պետք է օգտվել ժամանակակից տեխնիկական միջոցներից՝ չմոռանալով սակայն ավանդականն ու մնայունը»:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի քիմիայի դասախոս Ռուզաննա Հակոբյանը նշել է, որ այսօր երիտասարդների կապը գրքերի հետ թույլ է:

«Երիտասարդների մեծ մասը նախընտրում է օգտվել համակարգչային ընթերցանությունից: Այսօր մեծ խնդիր է նաև այն, որ ընթերցողները չեն կարդում հայկական գրականություն, այլ ավելի շատ նախընտրում են արտասահմանյանը: Հասարակությունը հայոց լեզվի լավ իմացության կարիք ունի. ըստ իս դա կարելի է լրացնել նաև գրքեր ընթերցելու միջոցով: Կցանկանայի նաև, որ գրադարան-ընթերցող կապն ավելի ամրապնդվի»,- ասել է Ռ. Հակոբյանը և ընդգծել, որ ինքը մեծ տեղ ու նշանակություն է տալիս գրքերին՝ մանավանդ մասնագիտական գրականությանը:

Ստեփանակերտի «Գրքեր» գրախանութի աշխատակից Սամվել Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ արցախցիները ներկայումս ավելի շատ են օգտվում համակարգչային ընթերցանությունից, որն պայմանավորված է երիտասարդների՝ ամբողջովին համակարգչից կախված լինելու փաստով։

«Այսօր՝ գիրք նվիրելու օրը, այցելուների մեծ շարժ է նկատվում: Հաճախորդները հիմնականում երիտասարդներն են, ովքեր նախընտրում են արտասահմանյան գրականություն, իսկ տարեցները նախընտրում են տարբեր թերթեր ու ամսագրեր»,-ասել է Ս. Պետրոսյանը և տեղեկացրել, որ իրենք հիմնականում կարողանում են անհրաժեշտ գրքերով բավարարել այցելուների պահանջները:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search