Հանրաքվեի տարածքային հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14:00-ի դրությամբ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվեին մասնակցել է 48 հազար 115 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր թվի 46,82 տոկոսը:
Սահմանադրության նախագծի հանրաքվեին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է քաղաքացիների 46,82 տոկոսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ´ այս մասին քիչ առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Եղիշե Արզումանյանը: