Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում ընթացող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը երրորդ անընդմեջ պարտիան ավարտեց ոչ ոքի:
Sharjah FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանը դարձյալ ոչ ոքի խաղաց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցակիցը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն էր: Միանձնյա առաջատարը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է, որը երեք հնարավորից վաստակել է 2.5 միավոր: Արոնյանը բաժանում է 5-14-րդ տեղերը:
Չորրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցեւի հետ: