Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացներն անհամեմատելի են հարևան Ադրբեջանում տեղի ունեցող «ժողովրդավարական» գործընթացների հետ:
Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացներն անհամեմատելի են Ադրբեջանում ընթացող գործընթացների հետ. Շարմազանով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և նշել, որ Արցախի Հանրապետության հանրաքվեի մասին միջազգային դիտորդների գնահատականները հենց դա են ցույց տալիս:
«Այս տարիների ընթացքում Արցախը և Հայաստանն ապացուցել են, որ անշեղորեն գնում են ազգային վերածննդի, ազգային միասնության և համերաշխության ճանապարհով: Փետրվարի 20-ի Սահմանադրության հանրաքվեն ցույց տվեց, որ Արցախի ժողովուրդը միասնական է, Արցախի ժողովրդի կամքը՝ կառուցել անկախ ու ազատ հայրենիքում ժողովրդավար պետություն, անքակտելի է և այլընտրանք չունի»,- հավելել է Է. Շարմազանովը: