Իրանի Իսլամական Հանրապետությունն իր ըմբշամարտիկներին չի ուղարկի Թուրքիայում կայանալից միջազգային մրցումներին:
Իրանը հրաժարվել է իր մարզիկներին ուղարկել Թուրքիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը:
Մարտի 4-5-ը, ինչպես նաև մարտի 12-ին կայանալիք մրցումներին իրանցի մարզիկներ չուղարկելու մասին որոշումը կայացրել է Իրանի սպորտի նախարարությունը: Թե որն է որոշման պատճառը, նախարարությունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տրամադրել: