Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (EITI) պետք է դադարեցնի այդ կառույցին Ադրբեջանի անդամակցությունը՝ բարեփոխումներ իրականացնել չկարողանալու համար:
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը պետք է դադարեցնի Ադրբեջանի անդամակցությունը. Human Rights Watch
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասված է կազմակերպությանն ուղղված նամակում, որը ստորագրել է 21 միջազգային կազմակերպություն՝ այդ թվում Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը, գրում է contact.az-ը, հայտնում է 1in.am-ը:
Նամակի համաձայն՝ Ադրբեջանն առաջընթաց չի գրանցել բարեփոխումների իրականացման հարցում, ուստի անհրաժեշտ է դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը կառույցին:
կազմակերպության կառավարման խորհրդի նիստին, որը կայանալու է մարտի 8-9-ին, կգնահատվեն Ադրբեջանի քայլերը, որոնք վերջինս պետք է ձեռնարկի քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները դադարեցնելու համար:«Ադրբեջանի կառավարությունը ճնշում է գործադրել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության վրա՝ արհամարհելով բարեփոխումների անցկացման մասին նրա պահանջները և շարունակելով երկրի անկախ քաղաքացիական հասարակության կազմաքանդումը:
Բազմաթիվ նախազգուշացումներից հետո Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը պետք է դադարեցնի Ադրբեջանի հետագա մասնակցությունը՝ մինչև իշխանությունները չանեն լուրջ, կայուն փոփոխություններ՝ թույլ տալու համար ոչ կառավարական խմբերին ազատ գործել Ադրբեջանում»,- ասել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի հարցերով նախագահ Գեորգի Գոգիանին: