Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 14-ին կայցելի Ֆրանսիա:
Ալիևն ու Օլանդը կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական contact.az-ը, այցը կիրականացվի երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակի շրջանակում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: