Որպեսզի ադրբեջանական-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում էական առաջընթաց գրանցվի, անհրաժեշտ է, առաջին հերթին, վերականգնել լիարժեք ձևաչափ Արցախի Հանրապետության՝ որպես բանակցության լիիրավ անդամ մասնակցի բանակցություններին։
Բակո Սահակյան. Արցախի Հանրապետությունը պիտի մասնակցի բանակցություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ռեգնում» լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
ԱՀ նախագահը կարևորել է սահմանադրական հանրաքվեի միջոցով բնակչության կամարտահայտությունը և նշել է. «Հանրաքվեն անցել է միջազգային սկզբունքներին և չափանիշներին համապատասխան, քանի որ ժողովուրդն իր կամքն է արտահայտել ժողովրդավար և իրավական պետության ներսում։ Այն նաև հաստատվել է երեք տասնյակ պետությունների դիտորդների կողմից։ Մենք կարծում ենք, որ դա կարևոր ձեռքբերում է մեր պետության համար, որը գիտակցաբար և անդառնալիորեն ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղին»:
Բակո Սահակյանը համոզմունք է հայտնել, որ նոր հիմնարար օրենքը դրական ազդեցություն կունենա Արցախի ամրապնդման համար՝ ապահովելով հիմնարար իրավունքը, քաղաքացիների ազատությունն ու պետական կառավարման բարելավումը։
«Պաշտոնական Բաքուն մինչև հիմա չի հրաժարվում իր քրեական մտադրություններից՝ կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ուժով և մենք չենք կարող այս ամենը հաշվի չառնել։ Այս պայմանները հաշվի առնելով, քաղաքական ուժերի կողմից անցկացված երկար քննարկումներից և բազմակողմանի վերլուծությունների հետո մեր երկրին առաջարկեցի փոխել կիսանախագահական կառավարման ձևը նախագահականի», - ասել է Արցախի Հանրապետության նախագահը:
Բակո Սահակյանը հայտարարել է, որ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինի։
«Դա բացառված է։ Բոլոր հարթություններում ԼՂ անվտանգությունն ապահովելը չի կարող անգամ չնչին կասկածի տակ առնվել։ Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ապա մենք պատրաստ են այն քննարկել Ադրբեջանի հետ։ Կարծում եմ, որ այն կառուցողական դիրքորոշման իրողությունների հիման վրա է», - շեշտել է Արցախի առաջնորդը: