Կայացան ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի ևս երկու հանդիպումները:
«Շիրակը» հաղթեց ետնապահին, «Գանձասար-Կապանը»` «Փյունիկին»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ»-ը նվազագույն հաշվով գերազանցեց «Արարատ»-ին: «Շիրակ»-ի կազմում աչքի ընկավ Վահան Բիչախչյանը:
Խաղային օրվա մյուս խաղում «Գանձասար-Կապան»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Փյունիկ»-ի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան` Մարինի Ջունիորն և Գեղամ Հարությունյանը:
Այս տուրից հետո «Շիրակ»-ը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակ, երկրորդ տեղում «Ալաշկերտ»-ն է, իսկ եռյակի վերջում` «Գանձասար-Կապան»-ն է: