Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է «Գրացիա» պարային փառատոնի մեկնարկը (լուսանկարներ)

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի նախաձեռնությամբ երեկ կայացել է «Գրացիա» պարային փառատոնի բացման արարողությունը՝ նվիրված պարուսույց Ելենա Սարգսյանի հիշատակին:

Ստեփանակերտում կայացել է «Գրացիա» պարային փառատոնի մեկնարկը (լուսանկարներ)

Ստեփանակերտում   կայացել  է  «Գրացիա»   պարային    փառատոնի   մեկնարկը (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Փառատոնին   հանդես  են  եկել   Արցախի  պարի  պետական  համույթի, Հակոբ  Գյուրջյանի  անվան  արվեստի  դպրոցի, Ստեփանակերտի  մանկապատանեկան  ստեղծագործական   կենտրոնի, պարարվեստի  քոլեջի  սաները:

Միջոցառման  մասնակիցները   փառատոնին  ներկայացրել   են  Ելենա  Սարգսյան-անհատին՝ բնութագրելով  նրան,  որպես  օրինակելի,  կիրթ,  գրագետ,  պահանջկոտ  մարդու. ժամանակակիցները  նրա  մասին   կիսվել  են  նաև  հիշողություններով, ցուցադրվել  է  նրա  մասին   պատմվող   լուսանկարներ:

«Արցախպրես»-ի  թղթակցի    հետ   զրույցում      ԱՀ  մշակույթի  և  երիտասարդության  հարցերի   նախարար  Նարին  Աղաբալյանն  ասել  է, որ  Ելենա  Սարգսյանի  նման  մարդկանց  նվիրված   միջոցառումները   շատ  կարևոր  են:

«Ինձ     բախտ  չի   վիճակվել  աշխատելու   Ե.  Սարգսյանի  հետ, բայց    փոքր   հասակում  բախտ  եմ   ունեցել    ապրել  նրա  հարևանությամբ.  նրա  լուսավոր  կերպարը  մնացել  է  իմ մանկական հուշերի  մեջ: Արվեստի  հետ  իմ առաջին   կենդանի  շփումը  ևս  նրա  միջոցով  է  իրականացվել:  Շատ  կարևոր  է, որ  մենք  հիշում ենք  մեր  արվեստագետներին, մեր  մեծերին, ովքեր   կարևոր  դերակատարություն  են  ունեցել  Արցախի  մշակույթի    զարգացման  գործում:  Այն, որ  այսօր  մենք  կարողանում  ենք  պարի   փառատոն  կազմակերպել՝  ունենալով  մեծ  թվով    մասնակիցներ, նշանակում  է, որ  զուր   չեն  եղել նրա  և  մեր  մյուս  պարարվեստ  ուսուցանողների  թափած ջանքերը: Այս   փառատոնը   հարգանքի  յուրօրինակ տուրք  է Ե. Սարգսյանի  հիշատակին»,-ասել  է  Ն. Աղաբալյանը:

«Մենք   միասին  ենք աշխատել:

Ես  հիացած  եմ   եղել նրանով՝ որպես  մարդու,  պարուսույց-  մանկավարժի:  Հպարտ  եմ, որ    ճանաչել  եմ  Ե. Սարգսյանին:

Նա  խստապահանջ,  արդար և  ազնիվ   մարդ  էր»,-ասել  է Ստեփանակերտի    պարարվեստի  քոլեջի  տնօրեն  Ստելլա    Զաքարյանը:

 

 

 

Ստեփանակերտի     պարարվեստի   քոլեջի  դասական   պարերի  բաժնի  վարիչ,  վաստակավոր  արտիստ  Տատյանա  Միրզոյանն   էլ  իր   խոսքում   նշել  է, որ   փառատոնն  ստացել  է  «Գրացիա»  անվանումը, որովհետև  բոլոր  մրցույթներին, որոնց  մասնակցում  էին  Ե. Սարգսյանի   աշակերտները,    խումբը  հանդես  էր    գալիս   այդ  անունով:

«Արցախում   պարարվեստի  զարգացման  գործում անգնահատելի  է    Ե. Սարգսյանի   աշխատանքն ու  նվիրումը:

Ե.  Սարգսյանը   հիանալի  անձնավորություն  էր՝ դրական,  ազնիվ, համեստ,  խիստ, խելացի,  բարեհոգի:   Նա  հասցնում  էր  լինել  ամենուր   և անել,  ամեն  ինչ.  որտեղ    աշխատել  է  նա, այնտեղ  լուրջ   արդյունքների է  հասել: Իսկ   Ե.  Սարգսյանը  պարարվեստի   բնագավառում  աշխատել  է շուրջ  25  տարի: Ելենան  ինձ  համար  եղել   է  և՛   հարազատ  բարեկամ,   և՛ ընկերուհի, և՛   խորհրդատու  և՛  ուսուցիչ: Նա եղել  է    օրինակելի  մարդ,   հոգատար և  անզուգական   մայր,հավատարիմ  կին, փորձված   մանկավարժ»,-ասել  է  Տ.  Միրզոյանը:

Միջոցառմանը  ներկա   էին  ԱՀ    կրթության,  գիտության  և  սպորտի     նախարար  Սլավա  Ասրյանը, պարուսույցներ,  արվեստասեր  հասարակության  ներկայացուցիչներ, աշակերտներ և  այլք:

Նշենք, որ մարտի   24-ին կկայանա  «Գրացիա»   պարային   փառատոնի   ժողովրդական   փուլը, մարտի  31-ին՝  դասական    և  ժամանակակից  փուլը, իսկ  ապրիլի  6-ին  էլ   տեղի  է  ունենալու   գալահամերգը: Փառատոնին   մասնակցելու  են     Մարտունու, Մարտակերտի, Շուշիի, Ասկերանի, Հադրութի  շրջանների,    ինչպես  նաև    Ստեփանակերտի  արվեստի  դպրոցների  սաները:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search