Artsakhpress

Մշակույթ

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Արցախում (լուսանկարներ)

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ և Համազգային հայ կրթական և մշակութային միության հովանավորությամբ՝ երեկ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի «44 աստիճանի վրա» ներկայացումը:

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Արցախում (լուսանկարներ)

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Արցախում (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը 

Նա ասել է, որ նույն ներկայացմամբ իրենք հանդես են եկել նաև Քարվաճառում, Մարտակերտում և Մարտունիում:

«Հոգիս փառավորվում է՝ տեսնելով Արցախում այսքան հանդիսատես: Արցախը մեր տունն է, և մենք նորից այստեղ ենք՝ մեր տանը՝ այս անգամ արդեն նոր հյուրախաղերով: Մեր թատրոնի 25-ամյակի կապակցությամբ այս հյուրախաղերը մի փոքրիկ մասն է մեր մեծ նախաձեռնությունների: Ամեն անգամ, երբ գալիս ենք Արցախ, նոր լիցք ենք առնում, հանդես գալիս նոր գաղափարներով ու ծրագրերով,-իր խոսքում ասել է Վ. Մկրտչյանը և հավելել,- իրականում այս ներկայացումն արցախցիների մասին է, սահմանում ապրող, արարող մարդկանց մասին, և դա է պատճառը, որ ընտրեցինք հենց «44 աստիճանի վրա» բեմադրությունը: Սահմանը պահելը միայն այնտեղ ապրող մարդկանց խնդիրը չէ, այլ նաև մերը. մենք էլ մեր արվեստի միջոցով փորձում ենք ուժ և ոգևորությամբ տոգորել նրանց: Մենք նոյեմբերի վերջին նոր ներկայացումներով կրկին հանդես ենք գալու Արցախում»:

Ներկայացումը մի հյուղակում ապրող հայրենադարձ Մգրոյի և նրա կնոջ՝ Սիրանույշի մասին է, որոնք, հանուն իրենց հայրենիքի, հրաժարվել են ամերիկյան իրենց բարեկեցիկ կյանքից, վերադարձել հայրենիք:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը (Սիրանույշ) ասել է, որ ներկայացման սցենարը Տիգրան Հայրապետյանի համանուն պատմվածքի հիման վրա է գրված, որն էլ պիեսի է վերածել Հասմիկ Սիմոնյանը:

«Այս ներկայացումը 14 տարի է, ինչ համազգային թատրոնի բեմում է: Տարբեր երկրներում ենք եղել՝ միշտ էլ արժանանալով ջերմ ընդունելության, այդ առումով բացառություն չէ նաև արցախցիների ընդունելությունը: Ներկայացումը բավականին մեծ ազդեցություն է թողնում նամանավանդ գաղթօջախներում, քանի որ այնտեղ իրենց առօրյա խնդիրների մասին է խոսվում: Ներկայացման սկզբից մենք կարողացանք գրավել արցախցի խստապահանջ հանդիսատեսի ուշադրությունը, և այն չթուլացավ մինչև ներկայացման ավարտը: Ապրեն արցախցիները, որ մեր ներկայացման նման մեղուների պես կառչած են մայր հողից և շարունակում են այն ամրապնդել»,-ասել է Տ. Ղազարյանը:

Դերասան Վարշամ Գևորգյանն (Մգրո) էլ նշել է, որ ամեն ներկայացման ժամանակ իրենք յուրովի են ներկայանում:

«Շատերն ասում են, որ այս ներկայացումն արտագաղթի մասին է, իսկ ես հակված եմ այն մտքին, որ այնտեղ ներգաղթի գաղափարն է արծարծված: Մենք հույս ենք փայփայում, որ կգա այն օրը, երբ բոլորը կվերադառնան իրենց հայրենիքը: Յուրաքանչյուրս մեր իսկ գործով, աշխատանքով, արվեստով պիտի հզորացնենք, շենացնենք ու զարգացնենք մեր հայրենիքը»,-ասել է Վ. Գևորգյանը:

Մյուս դերասանը՝ Կարեն Խաչատրյանն (Կարապետ) էլ ասել է, որ իր կերպարի ամբողջ ողբերգությունն այն է, երբ մարդ հայտնվում է անելանելի վիճակում:

«Մենք լավ գիտենք, թե ինչ ենք ուզում, բայց ելքը չգիտենք. ուժեղ պետք է լինենք, որ կարողանանք դիմակայել կյանքի բոլոր մարտահրավերներին. չէ՞-որ կյանքը հավերժ պայքար է:

Ողջ ներկայացման շեշտադրումն այն է՝ չլքել հայրենիքը, շարունակել կառչած մնալ հողից, արմատներ ձգել ու ճյուղարձակել»,-մասնավորապես ասել է Կ. Խաչատրյանը:

Միջոցառմանը  ներկա  էին   ԱՀ  մշակույթի  և ե րիտասարդության  հարցերի   փոխնախարար  Գայանե   Գրիգորյանը, պատգամավորներ, արվեստասեր  հասարակություն  և  այլք: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search