Շուշի քաղաքի Արվեստի Կենտրոնում նախօրեին տեղի է ունեցել Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի ուսանողների հերթական ցուցահանդեսը:
Շուշիի հումանիտար քոլեջը ցուցահանդես է կազմակերպել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին ներկայացված էին «Զարդարային – կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» և «Դիզայն» բաժինների 37 ուսանողների ավելի քան 200 աշխատանքներ՝ գունանկար, գծանակար, կոմպոզիցիա, փայտի փորագրություն, կավից ստեղծագործական իրերի պատրաստում, գորգագործություն, գարպետագործություն, գոբելեն և ինտերիեր առարկաներից:
Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի տնօրեն Ջիվան Հայրապետյանը նշել է, որ ցուցահանդեսի նպատակն է խրախուսել կրթօջախի սաներին, ինչպես նաև այն յուրօրինակ ամփոփում է՝ կատարած աշխատանքի առումով: «Ուրախ եմ արձագագրել, որ տարեցտարի Շուշին կրթական ու մշակութային կենտրոն է դառնում, և այդ գործում իր համեստ ներդրումն ունի նաև մեր ուսումնարանը: Տարին երկու անգամ մեր սաների մասնակցությամբ ցուցահանդեսներ ենք կազմակերպում: Ունենում ենք նաև ցուցահանդես-վաճառքներ, որոնց արդյունքում գոյացած գումարը նպատակաուղղվում է քոլեջի նյութատեխնիկանան բազայի հարստացմանը»,- ասել է Ջ. Հայրապետյանը և ընդգծել, որ հատկապես ստեղծագործող երեխաների շրջանում մեծ է հետաքրքրությունը իրենց ուսումնարանի նկատմամբ:Ցուցահանդեսին ներկա էին ԱՀ մշակույթի և երիտասարդության, կրթության, գիտության և սպորտի նախարարները, ինչպես նաև ուսանողներ, մշակութային հասարկության ներկայացուցիչներ: