ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 27-28-ին պաշտոնական այցով Մոսկվայում կլինի:
Ռոհանին մարտի 27-28-ին Մոսկվայում կլինի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը:
Ռոհանին եւ Պուտինը առանձնազրույց կունենան մարտի 28-ին:
«Բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն ռուս-իրանական համագործակցությանը վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը: Հատուկ ուշադրություն կդարձնեն առեւտրատնտեսական եւ ներդրումային կապերի զարգացման հեռանկարներին, այդ թվում՝ էներգետիկայի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում խոշոր համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում: Բանակցությունների արդյունքում մի շարք երկկողմ փաստաթղթեր կստորագրվեն»,- ասված է հաղորդագրությունում: