Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամները մեկնարկում են աշխարհի առաջնությունում, որը վարկանիշային է հաջորդ տարվա Օլիմպիական խաղերի համար:
Հայ գեղասահորդները մեկնարկում են աշխարհի վարկանիշային առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գեղասահքի հավաքականի 4 անդամ կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Այս տարի գեղասահքի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում և վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: Տղամարդկանց մենասահքում հանդես կգա Սլավիկ Հայրապետյանը, աղջիկների մենասահքում` Անաստասիա Գալուստյանը, իսկ պարային զույգերի պայքարում Հայաստանը կներկայացնի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը: